Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ծռին, ծուռ մի հաշվեք հիմա». Սյուզան Սիմոնյան

Հուլիս 26,2017 13:09

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը «Սասնա ծռերին է» ուղարկել ՊՊԾ գնդի գրավման գործով ոստիկանների ու խմբի անդամների հրապարակված նախաքննական ցուցմունքները՝  ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողության վերաբերյալ:

«Ձեր ասած նյութը ուղարկել եմ տղաներին, տղաներն ասել են՝ իրականությանը չի համապատասխանում: Իշխանությունները շատ լավ գիտեն՝ այդ գումարները որտեղ են, դատավարության ժամանակ մեզ համար ամեն ինչ կպարզվի: Ես գիտեմ, որ մեր տղաները քննիչին ասել են՝ գնացեք, լավ ման եկեք, կգտնեք»,- Aravot.am-ին ասաց Սյուզան Սիմոնյանը:

Ըստ Սյուզան Սիմոնյանի՝ խմբի անդամ Էդգար Սողոմոնյանը, որը նախաքննական ցուցմունքում խոշոր գումարների մասին է պատմել, այլեւս ճիշտ չէ «ծուռ» համարել.  «Էդգար Սողոմոնյանին ազատ են արձակել, չեմ ուզում այդ տղային վատաբանել, բայց դա այն տղան է, որի ծնողը հաշմանդամ էր, գնացել, որդուն համոզում էր.  համոզեցին, ցուցմունք կորզեցին, գնացին: Էդգար Սողոմոնյանի վրա ճնշումներ են գործադրել եւ ազատել են, այդ ծռին, ծուռ մի հաշվեք հիմա, այն պահին ծուռ է եղել, մտել է, հետո ճնշումներ են գործադրել ու ազատել են»:

Հիշեցնենք, որ Սողոմոնյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մոր քեռու թոռն է,  ցուցմունք է տվել և ասել, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո, իրավապահներին հանձնվելու օրը՝ երեկոյան ժամը 7-8-ի սահմաններում, գնդի 3-րդ հարկում տեսել է, որ Արթուր Սողոմոնյանը, որը Արմեն Լամբարյանի հորեղբոր որդին է ու ունի «Գող» մականունը, Գառնիկ Հովակիմյանի և Արայիկ Հակոբյանի ներկայությամբ պատռել է 10.000-անոց ՀՀ թղթադրամներ, իսկ մնացած, համեմատաբար նոր նմուշի 10.000-անոց ՀՀ թղթադրամները թաքցրել է կոշիկների մեջ՝ դուրս հանելու նպատակով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31