Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ այս խաղերում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոյիստ անդամ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն