Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի կենտրոնում հետիոտնի անցումի հարցը չի լուծվել (ֆոտոշարք)

Հուլիս 26,2017 12:56

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ՝ 2016թ. Իջեւանի շուկայի դիմաց, միջպետական ավտոճանապարհին բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք այդ հատվածում որոշ չափով կարգավորեցին երթեւեկությունը: Սակայն խնդիր մնաց դեպի շուկա եւ հակառակ ուղղությամբ հետիոտների անցումը: Անցորդները դանդաղ, մեկ առ մեկ անցնում են միջպետական ավտոճանապարհով, խոչընդոտելով մեքենաների երթեւեկը, խցանումների պատճառ դառնում:

Նախկինում մենք հարցրել ենք Տավուշի մարզպետին, թե ինչու այդ հատվածում լուսացույց չի տեղադրվում: Նա պատասխանել է, թե նախատեսվում է այդտեղ հետիոտնի վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցել:

Այդ անցումը չի կառուցվել, լուսացույց չի տեղադրվել, անցորդները շարունակում են խանգարել միջպետական ավտոճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

2017թ.մայիսի 10-ին Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ, ի նշան բողոքի, Իջեւանի շուկայի մոտ փակել են միջպետական ավտոճանապարհը: Նշված բետոնյա արգելապատնեշները հանելը ճանապարհ փակողների պահանջներից մեկն էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմենուհի Սիրադեղյան says:

    Երևի քանդելու ժամանակ Տավուշի մարզպետը գումար չի աշխատելու, դրա համար դժվարանում է քանդման մասով զբաղվի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31