«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը։
– Պարոն Կարապետյան, դիմորդների թվի նվազումը, բուհերում թափուր տեղերի առկայությունն ինչի՞ կարող են հանգեցնել։
– Մենք այնքան մասնագետ ունենք, որ մի քանի տարի եթե նույնիսկ
մասնագետ էլ «չարտադրենք», մեր ոչ տնտեսությունը կտուժի, ոչ կրթությունը։ Ուրիշ բան, որ կարող են դասախոսներն անաշխատանք մնան, մի քանի բուհեր կրճատվեն։ Օրինակ՝ տարեկան 3000-3500 ուսուցիչ է ավարտում բուհը, այնպես որ՝ մենք հիմա այնքան ուսուցիչ ունենք, որ առաջիկա տասը տարին, եթե Մանկավարժական համալսարանն ուսուցիչ «չթողարկի», մեր կրթական համակարգը, հատկապես՝ հանրակրթությունը, մանկավարժի տեսանկյունից պակաս չի զգա։
– Իսկ այլ մասնագիտությունների մասո՞վ էլ պակաս չենք ունենա։
– Նույնն էլ՝ այլ մասնագիտությունների մասով։ Պոլիտեխնիկը քանի՞ շրջանավարտ է տալիս, Գյուղակադեմիան։ Իհարկե, կյանքը խաթարվում է, ներդաշնակությունը, որ բուհեր են աշխատում, դասախոսներ են աշխատում, գիտական կազմակերպություններ, դրանց ուսումնասիրության առարկան մարդն է, ուսանողը: Եթե չկա ուսանողը, չկա նաեւ նրանց աշխատանքը:
– Իսկ կանխատեսումներ կա՞ն, թե հաջորդ ուստարում դիմորդների
քանակը որքանով է նվազելու՝ հաշվի առնելով հաջորդ տարվա 12-րդ դասարանցիների թիվը։
– Անկեղծորեն ասած՝ ես իմ վրա չեմ վերցնում պատասխանատվությունը, որ թիվը համարեմ ճշգրիտ, ինչքան գիտեմ՝ ամենաքիչ շրջանավարտ մենք ունենալու ենք 2018 թվականին։ Սա փակ խնդիր չէ, փակ հարց չէ, մեր երեխաների թիվն այսօր հայտնի է։
Վով ՄՈՒՇԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում