«Աջակցում եմ հայկական հերթական start-up-ին։ Ամրագրեցի իմ Volterman սմարթ դրամապանակը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Power Bank-ի օգնությամբ այս դրամապանակից հնարավոր է հեռախոսը լիցքավորել մինչեւ 100%: Եթե մոռանաք դրամապանակը ինչ-որ տեղ, ապա ձեր հեռախոսը կհիշեցնի դրա մասին կամ հակառակը: Եթե դրամապանակը գողացել են, ապա Global GPS Tracker-ի օգնությամբ հնարավոր է online քարտեզի վրա տեսնել, թե որտեղ է այն այդ պահին կամ թե գողացողն ուր է փախչում: Դրամապանակն ունի WiFi Hotspot, որի միջոցով հնարավոր է օգտվել ինտերնետ ռոումինգի ծառայությունից: