Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակեց օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող ըմբիշների անունները:
Նրանք են. 50 կգ քաշային կարգ՝ Աշոտ Մխիթարյան, 55 կգ՝ Տիգրան Մինասյան, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 66 կգ՝ Մալխաս Ամոյան, 74 կգ՝ Արման Բաղդասարյան, 120 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը: