Լրահոս
Օրվա լրահոսը

Քիշնեւում, ինչպես Երեւանում, քանդում են հինը

Հուլիս 26,2017 18:00

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ճիշտ նույն վիճակն է, ինչ Երեւանում: Գեղեցիկ, կոլորիտային շենքերը այստեղ էլ են փոխարինվել բազմահարկ նորակառույցներով ու էլիտար հաստատություններով: Բնակիչներն ասում են, որ հին շենքերը նախ թողնում են խարխլվի, ապա անպիտան համարելով` ջրի գնով «վաճառում» են: Նոր սեփականատերերը, բնականաբար, դրանք քանդում են: Ի տարբերություն Երեւանի՝ Քիշնեւում քաղաքային զբոսայգիների մեջ, սակայն, սրճարաններ ու ռեստորաններ չեն «բուսնել», դրանք մաքուր են, չես գտնի ծխախոտի մնացորդ կամ աղբի նշույլ: Տեղացիները կատակում են` ծառ տնկելն ավելի էժան է, քան ինչ-որ բան կառուցելը, դրա համար էլ Քիշնեւում շատ է կանաչը: Ինչպես ամենուր, Քիշնեւում երիտասարդները սիրում են այգիներում անցկացնել: Ճիշտ է, նրանք չեն ծխում, բայց փոխարենը գարեջրի շշեր կան նրանց ձեռքերում:

Քիշնեւի հայ համայնքի մասին կարդացեք 

 

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

25.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31