«Առավոտը» քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանին հարցրեց՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ուժերին համախմբվելու կոչ է անում, թավշյա հեղափոխության մասին է խոսք գնում, դա ինչքանո՞վ է իրատեսական, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Հայաստանում միշտ թավշյա հեղափոխության, թե այլ հեղափոխությունների համար հող կա, բայց դեռեւս չի հասունանում այդ համախմբումը, որ դա իրականացվի: Հիմնական խնդիրը դա է: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ է առաջարկներով հանդես եկել, բայց դեռեւս այդ վիճակին չենք հասել, որ ընդդիմադիրները համախմբվեն, թեեւ հող ու դաշտ կա հեղափոխության»:
«Առավոտ»
25.07.2017