Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած ազդեցություն հակազդեցության է բերում»

Հուլիս 26,2017 17:00

Դավիթ Սանասարյանը իշխանություններին հիշեցնում է Նյուտոնի 3-րդ օրենքը

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանում ով որակներ ունի պայքարելու, ով պատրաստակամություն ունի ռեժիմի դեմ պայքար տանելու, բնականաբար հայտնվում է իշխանության թիրախում եւ լինում է քաղբանտարկյալ:

«Առավոտը» նրան հարցրեց՝ մարդկանց քաղաքական հայացքների համար դատապարտելն ավելի շատ վնաս չի՞ տալիս իշխանություններին, ցուցանիշներ են ընկնում ի վերջո, նա պատասխանեց. «Տրամաբանությունը դա պետք է հուշի, բայց իրենք այլընտրանք չունեն, իրենք կարծում են, որ եթե ճնշումները չիրականացնեն, ժողովուրդը փողոց դուրս կգա, ու իրենք կկորցնեն իշխանությունը: Ընդհանրապես տրամաբանությունը հակառակն է: Իրենք տեսել են, որ ժողովուրդը համբերատար հետեւում է պրոցեսներին: Իրենք մոռանում են Նյուտոնի երրորդ օրենքի մասին, որ ցանկացած ազդեցություն հակազդեցության է բերում: Եթե գոնե այս պահին հակազդեցություն չկա, ազդեցությունը խորանում է, եւ հակազդեցությունը ավելի վտանգավոր է լինելու իշխանության համար»:

 

Հ. Ջ.

«Առավոտ»

25.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31