Շոգ հուլիսն է, անձրեւի ոչ մի հույս չկա, սակայն Վեոլիա Ջրի համակարգում ընթանում են անձեւատար համակարգի հերթական, այս տարի արդեն թվով 2-րդ մաքրման աշխատանքները: Այդ թվում Երեւանում, «Արեւմուտք» տարածաշրջանի «Շահումյան» տեղամասում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Կոյուղու բաժնի աշխատակիցների կողմից արդեն իսկ 107 հասցեներում ընդհանուր քանակով 477 դիտահորեր եւ հարակից կոյուղագծեր մաքրվել են վերջին ամիսներին հավաքված աղբից, ավազից ու տիղմից: Ասել է թե՝ անձրեւ էլ գա, համակարգին հանկարծակի չի բերի: Ջրերի կուտակումներ այդ տարածքներին չի սպառնում:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն