Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխզիջման արդյունքում Իջեւանում միջպետական ավտոճանապարհը բացվել է

Հուլիս 25,2017 18:30

Հայտնել ենք, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 14.25-ից Իջեւան քաղաքում, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի շենքի դիմաց միջպետական ավտոճանապարհը փակել են: Դա արվել է  ի նշան բողոքի, որ անտառում հատումները արգելված են:

Սկզբում ոստիկանները կարողացել են կանխել իջեւանցիների կողմից ճանապարհի փակման գործողությունը: Սակայն շուտով իջեւանցիներին են միացել Հաղարծին, Թեղուտ գյուղերի բնակիչներ, ընդհանուր առմամբ բողոքի գործողությանը մասնակցել է 110-120 մարդ :

Ճանապարհ փակողների հետ բանակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը եւ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը: Նրանք ակցիայի մասնակիցներին Տավուշի մարզպետարան են ուղղորդել: Այնտեղ վերջիններս  մարզպետ Հովիկ Աբովյանին ներկայացրել են իրենց պահանջները:

Մարզպետը կապվել է համապատասխան պաշտոնյաների հետ: Որոշվել է ,որ անտառից օրինական հիմունքներով, ինքնապատրաստմամբ, մեկ խորանարդ մետր փայտի սակագինը, նախկին 10 800 դրամի փոխարեն կլինի 5400 դրամ: Ժամը 15. 05-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհը բացվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Araqel says:

    Տնաշեն, էն ձև վերնագիր եք դրել, որ կարդալուց հասկացա թե թուքերի հետ ա փոխզիճում եղել:

  2. Փոպզիջումը միայն ադրբեջանցիների?, թուրքերի հետ է լինում

  3. Արամ says:

    Մարզպետ Հովիկ Աբովյանի եփած ճաշն է, թող ինքն էլ ուտի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31