Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց արգենտինահայ իրավագետ, Կորդոբայի կառավարության և անվտանգության նախարարության իրավաբանական հարցերով խորհրդատու Խուան Պաբլո Սիմոնյանին:
Ողջունելով սփյուռքահայ գործչին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց նրա ակտիվ, ազգանպաստ գործունեությունը: Անդրադառնալով Հայաստանում ներդրումները խթանելու անհրաժեշտությանը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Հայաստանը հզորացնելու համար կարևոր է հզոր տնտեսություն ունենալը, կարևոր է, որ աշխարհի բոլոր հայերը համախմբվեն համահայկական առաջնահերթությունների շուրջ»:
Նախարարն ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:
Խուան Պաբլո Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, մանրամասնորեն ներկայացրեց հայ համայնքի նորությունները, ձեռքբերումներն ու ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ