Մուշի հայ համայնքը ներկայումս դատական կարգով պայքարում է, որպեսզի սեփականության իրավունքով նրանց տրամադրվի տեղի հայկական գերեզմանոցը։ Այնտեղ է ամփոփված նաեւ հայդուկապետ Գեւորգ Չաուշի աճյունը։ Մինչ այդ որոշումը չկայացվի, ավելորդ է խոսել, առավել եւս գումար հավաքել Գեւորգ Չաուշի մահարձանը տեղադրելու մասին։ Այդ մասին այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում տեղեկացրել է Արևմտահայերի Ազգային կոնգրեսի անդամ Արագած Ախոյանը: