Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն արդարացրեց «Անալիտիկի» խմբագրին բանկից շորթում կատարելու դեպքով

Հուլիս 25,2017 16:53

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց «Անալիտիկ» կայքի խմբագրին՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով, բայց անմեղ ճանաչեց «ՎՏԲ բանկից» շորթում կատարելու դեպքով:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար:

Դատական նիստից հետո Անի Հովհաննիսյանի պաշտպան՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Գտնում եմ՝ Տիգրան Ուրիխանյանի դրվագով նույնպես պետք է արդարացման վճիռ կայացվեր: Միանշանակ բողոքարկելուն ենք, քննարկման ենթակա չէ»:

Հարցին, թե Տիգրան Ուրիխանյանի դեպքով դատարանի վճռի առումով տեսնո՞ւմ է պատգամավորի գործոնը, փաստաբանը պատասխանեց. «Ոնց որ իրենք էին նշում, իրենք գործիք են եղել, գուցե իրենց որպես գործիք օգտագործող անձանց գործոնը կար, չեմ կարող հստակ ասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31