Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց «Անալիտիկ» կայքի տնօրենի վճիռը, ըստ որի՝ Անի Հովհաննիսյանը համարվեց մեղավոր եւ դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը եւ պահանջելու է արդարացում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Անի Հովհաննիսյանը «Անալիտիկ» ՍՊ ընկերության մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գիշյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, նրա և վերջինիս մերձավորների մասին արատավորող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2016 թվականի ապրիլի 14-ին պահանջել է 300.000ՀՀ դրամ գումար և 2016 թվականի մայիսի 3-ին Վարդիթեր Գիշյանի միջոցով ստացել է զգալի չափի 300.000ՀՀ դրամ գումար:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանն անազատության մեջ կմնա երեք ամիս, որովհետեւ մեկ տարուց ավելի նա արդեն ազատազրկված է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասներն ավելի ուշ