Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են քաղաքացիների օգնությամբ տան մեջ կանխել նույն տան բնակչուհի՝ 47-ամյա Ծովինար Խ.-ի կողմից իր մոր՝ 81-ամյա Տիգրանուհի Գ.-ին խեղդամահ անելու փորձը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ննջասենյակում ցուցաբերել է ագրեսիվություն, հարձակվել մոր վրա, ձեռքերով հարվածել նրա գլխի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև փորձել է պարանոցը սեղմելով խեղդամահ անել մորը։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի կայքում