Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գովազդներում մասնավորապես ասված է.
«Դուք դեռ ցանկանու՞մ եք հանգստանալ Թուրքիայում: «T-Mobile»-ի 100.000 օգտատերերը չեն ուզում»:
Գերմանական ընկերության այս գովազդը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:
Միևնույն ժամանակ, գերմանական «FTI» գրուպի գլխավոր տնօրեն Ռալֆ Շիլլերը հայտարարել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ ճգնաժամ չկա: «Թուրքական տուրերի վաճառքի անկում չի գրանցվել: Հաճախորդների շրջանում որևէ մտահոգություն չկա», – նշել է Շիլլերը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի նույնիսկ թուրքական տուրերի ամրագրումների թվի կտրուկ աճ է արձանագրվել: