Այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 14.25-ից մինչեւ հիմա Իջեւան քաղաքում, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի շենքի դիմաց միջպետական ավտոճանապարհը փակել են, ինչը հանգեցրել է ավտոմեքենաների մեծ կուտակման: Ճանապարհը փակողներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել, որ անտառում հատումներ կատարելն արգելված է:
Իջեւանցիներից տեղեկացանք, որ ճանապարհ փակողները իրենց պահանջները ներկայացնելու համար սկզբում գնացել են Տավուշի մարզպետարան: Ներկայումս ոստիկանները բողոքի գործողության մասնակիցների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացվի, միջպետական ավտոճանապարհով մեքենաների երթեւեկը վերականգնվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ