Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հրետակոծությունից սպանված Վաղինակի ընտանիքի դիմումը ՄԻԵԴ նախապատրաստական փուլում է (Տեսանյութ)

Հուլիս 25,2017 15:02

2016թ. ապրիլի 2-ին ադրբեջանական հրետակոծությունից ԼՂՀ Զորավան գյուղում սպանված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի ընտանիքի դիմումը ՄԻԵԴ նախապատրաստական փուլում է. դիմումատուն սպասում է ՄԻԵԴ-ի՝ վարույթ ընդունելու մասին որոշմանը: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը:

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են ՄԻԵԴ դիմել նաեւ 2014թ. Քարվաճառում ադրբեջանական կողմի դիվերսանտներից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի դեպքով, քանի որ մինչ օրս միջազգային կառույցները պատշաճ գնահատական չտվեցին այդ հանցագործությանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ անդրադարձավ հակառակորդի կողմից հուլիսի սկզբին նախահարձակ գործողություններին, որոնց հետեւանքով ադրբեջանական Ալխանլու գյուղում զոհվեցին երեխա եւ կին: Թաթոյանը մտավախություն հայտնեց, որ նման դեպքերը կարող են կրկնվել, քանի որ Ադրբեջանը կրկին կդիմի սադրանքի. «Նա օգտագործում է ցանկացած դեպք՝ հայատյացության քարոզը եւ հայերի հանդեպ ատելությունը խորացնելու նպատակով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31