«Ցանկացած նման հանդիպում մերոնք շատ սուր են ընկալում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Պուտին-Ալիեւ վերջին հանդիպմանը՝ ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Նա կարծում է, որ այդ հանդիպումը որևէ արդյունք չի տվել`նկատի ունենալով հանդիպումից առաջ Ալիեւի մասին Պուտինի արած մի շարք հայտարարություններ, որոնք ի ցույց են դնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ առկա հակասությունները:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումները շատ ավելի արդյունավետ եւ գործնական են անցնում, թեև շատերի համար տեսանելի չեն: Առհասարակ, նա կարծում է, որ վերջին շրջանում արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ նախագահը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարն ակտիվ քաղաքականություն են վարում, որի պտուղները տեսանելի են արդեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ