Հուլիսի 24-ին, ժամը 6.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ահազանգել են, որ Արտաշատ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտի գազալցակայանը պայթել է:
Նույն օրը, ժամը 6.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ թաթի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1982 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 6.20-ի սահմաններում, Արտաշատ-Դալար խճուղու թիվ 1 հասցեում գործող գազալցակայանում, լիցքավորման ժամանակ, պայթել է 1985 թ. ծնված Կարապետ Ս.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակից Գեղամ Ա.-ն ստացել է վնասվածքը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն