Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

BBC-ի մասնագետի «կախարդական խորհուրդները» լրագրողներին

Հուլիս 25,2017 14:23

«Մենք բոլորս գիտենք ինչպես հարցազրույց վերցնել հզոր, ազդեցիկ մարդկանցից, բայց մենք պետք է սովորենք հարցազրույց վերցնել խոցելի խմբերից»,-ասում է

BBC-ում 30 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող նախկին խմբագիր, լրագրող Անջելինա Ֆուսկոն, որը Երեւանում էր գտնվում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով` հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար եռօրյա դասընթաց անցկացնելու նպատակով:

BBC-ի մասնագետը երեք «կախարդական խորհուրդ» տվեց լրագրողներին`

հարցազրույց անելիս կարողանալ լսել երբեմն` անգամ չխոսել,
հարցերը ձեւակերպել պարզ եւ պատրաստել բաց հարցեր` հարցի մեջ չպարտավորեցնել օրինակ` ասելով համաձայն չե՞ք որ….
Ասել` պատմեք ինձ այսինչ բանի մասին:
Անջելինա Ֆուսկոն նաեւ ասում է` «Հարցազրույցի ընթացքում ցույց տվեք, որ դուք լսում եք նրան` ասելով օրինակ` եթե ես ճիշտ հասկացա…. եւ հարցազրույց տվողը կսկսի բացվել, ասելով` այս մարդն ինձ ճիշտ է հասկանում»:
Մասնավորապես` խոցելի խմբերի (երկրաշարժից, պատերազմից, ահաբեկչությունից, վթարներից տուժածներ, հաշմանդամություն ունեցող անձինք, բռնության ենթարկվածներ եւ այլն) հետ աշխատելիս, BBC-ի նախկին լրագրողը խորհուրդ է տալիս. «Պետք է մարդկանց հարգանքով վերաբերվել, տվյալ մարդու միջադեպի մասին տեղեկատվություն հավաքել նախքան հանդիպելը: Կան մարդիկ, որոնք մամուլի հետ աշխատելու փորձ չունեն, պետք է մանրամասն բացատրել, ներկայացնել` ինչ եք պատրաստվում անել, ինչպես ես օգտագործելու տվյալ տեղեկատվությունը: Ամենակարեւորը` պետք է թույլտվություն խնդրել: Նման դեպքերում խմբով, անկազմակերպ չմոտենալ, կարեկցանք ցույց տալ, ճիշտ ընկալել իրավիճակը, լինել աջակցող, կլիշեներից խուսափել, հարկադրաբար, խաբեությամբ ինֆորմացիա մի կորզիր, կարեկցանքը մի կեղծիր ու ձեւացրու, թե կարեկցում ես, հարցազրույցի ընթացքում վերնագրի հետեւից մի ընկիր: Պատրաստիր արդար, օբյեկտիվ հրապարակում»:
Անջելինա Ֆուսկոյի խոսքով` «Տուժողից հարցազրույց վերցնելիս տպավորություն մի թողեք, որ դուք ոստիկան եք»:

Ինչ վերաբերում է դեպքին ականատեսների հետ աշխատելուն, ապա BBC-ի մասնագետը խորհուրդ է տալիս. «Ականատեսների հետ աշխատելիս պետք է նկատի ունենալ, որ միշտ չէ, որ նրանց տեղեկատվությունը ճիշտ կլինի: Ականատեսների ցուցմունքները կարող են լիովին տարբեր լինել միմյանցից` նայած թե ով ինչ հուզական վիճակում է եղել այդ պահին: Մարդիկ հուզական ազդեցության տակ կարող են փոքրիկ բանն անգամ սարսափազդու ներկայացնեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31