Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը «փակեց» Բակո Սահակյանի ընտրության թեման (Տեսանյութ)

Հուլիս 25,2017 14:03

Ամսի 19-ին տեղի ունեցած ընտրությունները, որոնց արդյունքում Բակո Սահակյանը երրորդ անգամ ընտրվեց նախագահ, որքանո՞վ են նպաստում Արցախում ժողովրդավարացման գործընթացներին: Այս օրերին քննարկվող այս թեմային այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադարձավ ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Պարոն Իսագուլյանը հիմնավորում է`քառօրյա պատերազմից հետո հասկանալի դարձավ, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն այս փուլում Արցախին հարմար չէ, թեեւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու նախագիծը պատրաստ էր: Գերադասվեց ուժեղ նախագահական համակարգը: «Եթե ասում ենք ուժեղ նախագահական, մնացած ուղղությունները`մարդու իրավունքներ եւ այլն, ժողովրդավարական նորմերից նահանջ չեղավ: Հակառակը»,- ասաց նա`հավելելով, որ միայն արտակարգ իրավիճակների դեպքում, ասենք, եթե նորից Ադրբեջանը հարձակման անցնի, ուղղաձիգ կառավարման մեխանիզմն արդյունավետ կաշխատի:

Քանի որ նոր էր ընտրվել խորհրդարանը, իսկ նախագահի լիազորությունների ավարտին մնացել էր մեկ տարի, իսկ ըստ նոր Սահմանադրության, այդ ընտրությունները միաժամանակ պիտի լինեն, որոշվեց, որ ամենալավ տարբերակը մինչեւ խորհրդարանի հաջորդ ընտրության շրջանն անցումային շրջան համարելն է, այդ ընթացքում հնարավորություն տալով խորհրդարանին նախագահ ընտրել:

Գառնիկ Իսագուլյանը չի համարում, որ երկու անգամ կառավարելուց հետո, սա Բակո Սահակյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն է, քանի որ կարծում է, թե հանրությունն է ցանկացել, որ նա կառավարի:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Արցախը կայացած պետություն է»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը`հավելելով, որ Արցախում շատ աշխույժ աշխատանքներ են գնում, այդ թվում նաեւ առաջին գծում. «Արցախն ինքնաբավ պետություն է դառնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31