«Ժողովուրդ»-ը հայ երգարվեստի ներկայիս վիճակի, ինչպես նաեւ ՀՀ պաշտոնյաների դասալիք զավակների մասին զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ:
– ՊարոՆ Ամալյան, հայ զինվորի, հայոց բանակի մասին երգերի հեղինակ, կատարող եք, բայց երբեք չեք անդրադարձել հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ հայ շատ պաշտոնյաների զավակներ չեն ծառայել բանակում, շատ պաշտոնյաներ եւս դասալիք են։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին։
– Քաղաքում՝ կաֆեներում, յեսիմ ինչի բալեքը, թանկանոց մեքենաներով սրա-նրա վրա գնացողները չգիտեն էլ՝ պոստն ինչ է, դժվարությունն ինչ է, տղամարդն ինչ է, ընկերոջ համար մեռնելն ինչ է, երեւի միակ բանը, որ գիտեն, դա հայհոյելն է։
Մեր սերունդը բաժանված է երկու թեւի՝ մեկը, Ռուբեն Հախվերդյանի ասած, «ինչի տղերքը»-ն են, մյուսը՝ Վարդան Դուշմանի թեւն է՝ Քառօրյային մասնակից տղերքը։ Եթե բոլորը, անկախ նրանից՝ ում տղերքն են, ինչ մասնագիտություն ունեն, գնան, 10-15 օր պոստ պահեն, ամեն ինչ կփոխվի։ Որձի՝ պոստ պահելու լոգիկան կանանց ավելի կանացի կդարձնի, իրենց էլ՝ տղամարդ։
Վերջերս լսեցի 100 հազար դոլարանոց տորթերի մասին։ Ես զարմանում եմ՝ դա ո՞նց են կուլ տալիս։ Երբ այդ գումարով կարող են մի զենքի, մի զոհված ազատամարտիկի բնակարանի հարց լուծել։ Այն էլ այս պատերազմական ժամանակահատվածում, ցավով եմ ասում, բայց շատ մոտ ժամանակներս պատերազմ կլինի։ Այսօրվա մեր վիճակը իրական պատերազմից վատ է։
Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում