Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան, որը վերջերս Հայաստանում ճանաչվեց որպես առանձին մարզաձեւ, հուլիսի 21-ից 27-ը մեկշաբաթյա ամառային ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հավաքին մասնակցում է Երեւանի, հանրապետության տարբեր մարզերի, Արցախի եւ Ռուսաստանից հրավիրված 180 աշակերտ: Նրանք նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը, ինչպես նաեւ առաջիկա միջազգային մրցաշարերին՝ մարզիչների օգնությամբ յուրացնելով եւ հղկելով տեխնիկական նոր հնարքներ, ինչպես նաեւ տարատեսակ հմտություններ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ