Դիլիջան քաղաքի հարավային ծայրին, «Հաղարծին» ռեստորանային համալիրի մոտ գտնվող ոլորանին, ճանապարհի եզրին պահակակետ է, որտեղ շուրջօրյա ծառայության են իրականացնում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի, ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Նրանք մեզ հայտնեցին,որ այդտեղ հսկողություն են իրականացնում հուլիսի 18-ից: Այն ավտոմեքենաները, որոնք կասկածելի են թվում, կանգնեցվում են, ստուգվում է, թե դրանք ապօրինի հատված փայտ չե՞ն տեղափոխում: Պահակապետում հսկողություն իրականացնողներն ասացին, որ օր է եղել, երբ իրենք 4 ավտոմեքենա ապօրինի հատված վառելափայտ են հայտնաբերել:
Տավուշի մարզում ներկայումս ապօրինի անտառահատումների դեմ խիստ պայքար է ընթանում: Հայտնի չէ թե այդ գործընթացը որքան կտեւի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ