Հունգարիայում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում այսօր մրցումային երկրորդ օրն է։ Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կներգրավվեն եւս չորս մարզաձեւում։
Լողորդներ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը կմրցեն, համապատասխանաբար, 50 մ եւ 100 մ ազատ ոճում։
Աթլետ Դավիթ Սարգսյանը կմասնակցի 400 մ վազքին։
Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները հանդես կգան 10 կմ անհատական վազք մրցաձեւում, իսկ մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։
Տատամի կմտնի նաեւ ջյուդոիստ, 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։
Այսօր մրցելու են նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց երեկվա խաղերը հետաձգվել էին։
Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է վեց մարզաձեւում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ