Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չէ՞ր կարող մայրն իր չալիկով կամ հայրն իր ձեռքով խփեր դրան, աղջկան փրկեր».

Հուլիս 24,2017 22:50

Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը չի բացառում, որ իր պաշտպանյալի նախկին ամուսինը ինքնավնասվել է ու իր կատարած վնասվածքները «բարդում է»  նախկին կնոջ վրա:

Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մանսուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, ըստ որի, Մանսուրյանը մեղադրվում է  նախկին ամուսնուն՝ Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ բռնություններ  կատարելու՝ նրան ճանկռելու համար:

«Վլադիկ Մարտիրոսյանից ամեն ինչ էլ կարելի է սպասել: Եթե մի մարդ օրեր շարունակ դարանակալում է, որ հարձակվի Թագուհի Մանսուրյանի վրա, աղմուկ-աղաղակ լինի, այդ մարդկանց ահուդողի մեջ է պահում, բնականաբար, նա կարող էր նաեւ նման բան անել, ինչու չէ որ, չէ՞ր կարող ինքնավնասվել:

Կամ, եթե նույնիսկ նրա վրա ինչ-որ հետք լիներ, բայց չէ որ Թագուհու վրա հարձակվում է, մայրն էլ տեսնում է, որ իր աղջկա վրա հարձակվել են, չէ՞ր կարող մայրն իր չալիկով կամ հայրն իր ձեռքով խփեր դրան, աղջկան փրկեր դրա ճիրաններից, բա ինչ անեին, թողնեին իրենց աղջկան խփի՞, սպանի՞: Մանսուրյանների անվտանգությունը չեն ապահովել»,- նման կարծիք հայտնեց Մանսուրյանի հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31