Լրահոս
Օրվա լրահոսը

«Կվառեմ, կվերացնեմ, չեմ թողնի, որ երեխեն երկու տարեկանը գլորի».

Հուլիս 24,2017 22:35

«Ինքը մշտապես բարձրաձայնել է՝ կվառեմ, կվերացնեմ, չեմ թողնի, որ երեխեն երկու տարեկանը գլորի: Ոչ ինձ, ոչ քեզ, թող տանեն մանկատուն»,- Aravot.am-ին պատմեց նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը:

Ըստ նրա՝ իր նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը, երբեւիցե ոչինչ իրենց երեխայի համար չի արել. «Ես դատարանում էլ այսօր հայտարարեցի, որ որպես հայր, ինքը պետք է աշխատեր, բերեր, երեխային պահեր,բայց ես եմ աշխատել, երեխային պահել: Ինքը գալիս էր, միանգամից հարձակվում վրաս, հարվածում ու փախչում, երբեւէ չէր հարցնում՝ երեխան ինչպես է, ինչով է ապրում, ինչ է հագնում ու ուտում»:

Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախկին ամուսնու նկատմամբ բռնություններ կատարելու մեջ մեղադրվող Թագուհի Մանսուրյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Թագուհի Մասնուրյանն անդրադառնալով ամուսնու պնդումներին, թե ինքը նրան հարվածել ու քերծել է, ասաց. «Մի անգամ, երբ գործից վերադառնում էի տուն, ձեռքիս պայուսակներ կային, ինձ չէի կարող պաշտպանել, մայրս պաշտպանեց ինձ ու քար շպրտեց նրա վրա, քարը կպավ այտին: Մենք  դրա մասին բարձրաձայնել ենք, զանգել ենք ոստիկանություն, ասել, որ նա եկել է մեզ մոտ, մենք նրան քարով խփել ենք: Բայց ինչ վերաբերում է ճանկռելուն, քերծելուն՝ իմ եղունգներն արհեստական են, դրանք չեն ճանկռում: Ինքն ընդունակ  է, որ իրեն ճանկռի ու ասի, թե ուրիշներն են արել: Այն ժամանակ էլ, երբ մայրս քարով խփել էր, ու քարը միայն այտին էր կպել, ինքը նկարներ էր բերել ու ասում, թե պարանոցն է վնասվել, մարմնի այլ հատվածներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31