Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՎԾ. Տնտեսապես ակտիվ բնակչության թիվը նվազել է, իսկ գործազուրկներինն՝ ավելացել

Հուլիս 24,2017 21:40

Հայաստանում 2017 թվականին 2016-ի համեմատ նվազել է աշխատող մարդկանց թիվը:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած աշխատանքային շուկայի ցուցանիշների, աշխատանքային ռեսուրսները, այսինքն՝ աշխատուժի թիվը գրեթե բոլոր եռամսյակներում բացասական են:

Օրինակ՝ նախորդ տարվա 1-ին եռամսյակում աշխատանքային ռեսուրսների ցուցանիշը կազմել է՝ 2 միլիոն 68 հազար 100 մարդ, իսկ 2-րդ եռամսյակում՝ 2 միլիոն 19 հազար 400 մարդ, 3-րդ եռամսյակում ավելի շատ է նվազել՝ 1 միլիոն 951 հազար 500 մարդ, իսկ 4-րդ եռամսյակում ավելացել է նախորդ եռամսյակի համեմատ, սակայն, 1-ին եւ 2-րդ եռամսյակներից էլ ցածր է ցուցանիշը՝ 2 միլիոն 10 հազար 800 մարդ: ԱՎԾ-ն աշխատանքի շուկայի 2017 թվականի միայն 1-ին եռամսյակի ցուցանիշներն է հրապարակել, ըստ այդմ, 2017-ի 1-ին եռամսյակում մեր երկրում աշխատանքային ռեսուրսների թիվը կազմել է 2 միլիոն 42 հազար 100 մարդ, իսկ նախորդ տարվա 1-ին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 2 միլիոն 68 հազար 100 մարդ:

Զբաղվածների թիվն անցյալ տարվա 1-ին եռամսյակում կազմել է 1 միլիոն 700 մարդ, իսկ 2017-ին նույն ժամանակահատվածում այս թիվը նվազել է, կազմելով՝ 974 հազար 500 մարդ: Գործազուրկների թիվը 2016-ի առաջին եռամսյակում կազմել է 224 հազար 100 մարդ, իսկ այս տարվա 1-ին եռամսյակում այդ թիվն ավելացել է, կազմելով՝ 228 հազար 400 մարդ: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվն անցյալ տարվա 1-ին եռամսյակում կազմել է 843 հազար 400 մարդ, իսկ այս տարվա 1-ին եռամսյակում 839 հազար 300 մարդ:

Ուշագրավ է այս ցուցանիշների կին-տղամարդ բաշխվածությունը: Օրինակ՝ աշխատանքային ռեսուրսներում 2016 թվականի 1-ին եռամսյակում տղամարդկանց թիվը կազմել է 945 հազար 400, իսկ կանանց թիվն այս ցուցանիշում գերազանցում է տղամարդկանց թվին: Աշխատանքային ռեսուրսներում անցյալ տարվա 1-ին եռամսյակում կանանց թիվը կազմել 1 միլիոն 122 հազար 800: Նույն ցուցանիշում այս տարվա 1-ին եռամսյակում կրկին կանանց թիվը գերազանցում է, կազմելով 1 միլիոն 98 հազար 900, իսկ տղամարդկանց թիվը կազմում է 943 հազար 300: Թեեւ այս ցուցանիշում կանանց թիվը գերազանցում է, սակայն 2017-ի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թե կանանց, թե տղամարդկանց թիվը նվազել է:

Տնտեսապես ակտիվ բնակչության ցուցանիշում տղամարդիկ են ավելի շատ. Այս ցուցանիշում 2016 թվականի 1-ին եռամսյակում տղամարդկանց թիվը կազմել է 644 հազար 400, իսկ կանանց թիվը՝ 580 հազար 800, այս տարվա 1-ին եռամսյակում տնտեսապես ակտիվ բնակչությունում տղամարդկանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր ավելացել է, կազմելով 645 հազար 700, իսկ կանանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նվազել է՝ 557 հազար 100:

Աշխատանքային շուկայի ԱՎԾ տվյալների համաձայն զբաղվածության ոլորտում այս տարվա 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են թե տղամարդկանց եւ թե կանանց մասնակցությունը: Գործազուրկների ցուցանիշում պատկերն այլ է. 2016-ի 1-ին եռամսյակում 125 հազար 200 տղամարդ է պաշտոնապես գրանցված եղել որպես գործազուրկ, այս տարվա 1-ին եռամսյակում այս թիվն ավելացել է, կազմելով՝ 137 հազար 100 տղամարդ: Իսկ ահա կանանց գործազրկության ցուցանիշներն այլ են, այս տարվա 1-ին եռամսյակում, ի տարբերություն տղամարդկանց ցուցանիշի, կանանց գործազրկությունը նվազել է. այն կազմել է 91 հազար 200, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այն 98 հազար 800 կին է պաշտոնապես գրանցված եղել որպես գործազուրկ:

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության կազմում կանանց թիվն ավելի է ի տարբերություն տղամարդկանց: Այս ցուցանիշում 2016-ի 1-ին եռամսյակում 301 հազար 400 տղամարդ է եղել, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում թիվը նվազել է՝ 297 հազար 500: Կանանց թիվը տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մեջ այս տարվա 1-ին եռամսյակում կազմել է 541 հազար 700, իսկ նախորդ տարվա 1-ին եռամսյակում այդ թիվը մի փոքր բարձր է եղել՝ 542 հազար:

Ըստ ԱՎԾ-ի, աշխատանքային շուկայում գրեթե բոլոր ուղղություններով ցուցանիշները բացասական են: Բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը, որն,ինչպես ԱՎԾ-ում է գրված՝ հաշվարկվել է աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ, այս տարվա 1-ին եռամսյակում կազմել է 58.9%, իսկ նախորդ տարի՝ 59.2%: Զբաղվածության մակարդակն, որն ըստ ԱՎԾ-ի, կրկին հաշվարկվել է աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ, այս տարվա 1-ին եռամսյակում կազմել է 47.7%, նախորդ տարի՝ 48.4%:Գործազրկության ցուցանիշը հաշվարկվել է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակի նկատմամբ, այն եւս բացասական միտում է գրանցել. Այս տարվա 1-ին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 19%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 18.3%, այսինքն՝ գործազուրկների թիվն ավելացել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31