Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուսումնասիրել և շտկել ստորգետնյա ու վերգետնյա անցումներում նկատված թերությունները

Հուլիս 24,2017 17:41

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների շահագործման ու պահպանման խնդրին: Աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել դրանց վերանորոգման, մաքրման ու պահպանման ուղղությամբ:

«Թեև մայրաքաղաքի զարգացման ծրագրով մենք շարունակում ենք ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքների իրականացումը, այնուամենայնիվ անելիքներն այս ուղղությամբ դեռ շատ են: Ստորգետնյա որոշ անցումներում ունենք նաև գործունեություն իրականացնող թե՛ սեփականատերեր, թե՛ վարձակալներ և, ըստ այդմ, անհրաժեշտ է բոլորին ներգրավել այս աշխատանքներում ու խստորեն վերահսկել, որ սանիտարական պատշաճ վիճակը մշտապես ապահովվի: Նույնը վերաբերում է նաև վերգետնյա անցումներին, ինչպես նաև երթևեկելի թունելներին, որոնք ևս անհրաժեշտ է պահել մշտական հսկողության տակ ու ապահովել պատշաճ տեսքն ու մաքրությունը: Բոլորը մանրակրկիտ ուսումնասիրեք և համապատասխան քայլեր ձեռնարկեք նկատված թերություններն արագ շտկելու ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31