Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում «Հայոց ցեղասպանություն» եզրն արգելող կանոնակարգ է ընդունվել

Հուլիս 24,2017 17:33

Թուրքիայի խորհրդարանում ներքին կանոնակարգային փոփոխությունների շրջանակում սահմանադրական հանձնաժողովն ընդունել է օրենք, որն արգելում է օրենսդրական մարմինների կողմից «Հայոց ցեղասպանություն», ինչպես նաև «Քրդստան» և «քրդական շրջաններ» եզրերի օգտագործումը: Այս մասին գրում է «Ասպարեզը»:

Կանոնակարգը, որի նախաձեռնությունը պատկանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու Ազգայնական շարժմանը, նախատեսում է պատիժ այն օրենսդիրների համար, ովքեր կխախտեն կարգը՝ «վիրավորելով պատմությունը և թուրք ժողովրդի ընդհանուր անցյալը»:

Այս կանոնակարգն առաջ է բերել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների դժգոհությունը, որոնք բոյկոտել են քվեարկությունը: Կուսակցության անդամներից Գարո Փայլանը կանոնակարգն անվանել է «իշխող և ազգայնական կուսակցությունների կողմից արված ազգայնական կոալիցիայի առաջարկ»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31