РБК-ի լրագրող Իլյա Ռոջդեստվենսկին ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ղեկավարությունը թույլ չի տվել նրան հրապարակել Անվտանգության դաշնային ծառայության «գաղտնի բանտի» մասին տեքստը: Այս մասին լրագրողը գրել է Facebook-ի իր էջում:
Ավելի ուշ, նյութը հրապարակել է Republic պարբերականը:
Գաղտնի բանտի մասին հայտնի է դարձել Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի բողոքից հետո: Հոդվածում նշվում է, որ բանտը գտնվում է Մոսկվայի շրջանի հարավ-արևմուտքում: Բանտում կտտանքների են ենթարկում էլեկտրականությամբ, ջրով ու գազով: Հնարավոր է, որ այնտեղի «խոշտանգիչները» ոչ թե դաշնային ծառայության գործող, այլ նախկին աշխատակիցներ են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ