Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող աղջիկները չամուսնանան պաշտոնյաների՝ ծառայությունից փախած տղաների հետ». ազատամարտիկ «Մորուք Կարո» (Տեսանյութ)

Հուլիս 24,2017 16:42

«Կուզենայի, որ մեր հայ աղջիկները, այն տղերքի հետ, որոնք ի վիճակի են ծառայել, բայց ինչ-ինչ ձեւերով փախել են ծառայությունից, չամուսնանային նրանց հետ: Այդ տեսակի մարդկանց արյունը լավը չի, որ սերունդ տան: Լավ կլիներ, եթե նման օրենք ընդունվեր»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված՝ պաշտոնյաների չծառայած որդիների ցուցակին, ասաց Արցախյան պատերազմի մասնակից Կարո Կարապետյանը(«Մորուք Կարո»):

«Թող մի քիչ արհամարհվեն, որ զգաստանան»,-ասում է նա, ապա հավելում. «Թող չնեղանան, բայց չեմ ընդունում նաեւ այն տղաներին, ովքեր այլազգիների հետ են ամուսնացել: Մեր աղջիկներին պարապ չի կարելի թողնել, դրանից վատ բաներ են բխում: Սաղ աշխարհը աչքը տնկել է մեր աղջիկների վրա, ինչի՞ են այլազգիի հետ ամուսնանում: Տղաները քիչ են, ամեն մեկին տասը աղջիկ է հասնում, չե՞ն կարում մի հալալ, կաթնակեր, կարմրաթուշ աղջկա հետ ամուսնանալ»:

Կարապետյանը համոզված է, որ զինվորական ծառայությունից անհարկի խուսափողների հանդեպ պատժամիջոցներ պետք է սահմանել. «Օրինակ՝ թող գերագույն գլխավոր հրամանատարը ծնողին հրահանգի այնպես պատժել տղային, որ մյուսները տեսնեն ու մտածեն…Որոշներն ասում են՝ թող գումար տան ու չծառայեն, բայց դրան կողմ չեմ, էդ տված փողը էլի հետ կթալանեն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31