Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես գիմնազիան դարձավ կենտկոմի քարտուղարի նստավայր, ապա թանգարան (Ֆոտոշարք)

Հուլիս 24,2017 16:24

Քիշնեւի կենտրոնում գտնվում է Գեղարվեստի ազգային թանգարանը, այն ավելի քան 30000 ցուցանմուշ ունի: Թանգարանը 1939թ. հիմնադրել է ճանաչված քանդակագործ Ալեքսանդրու Պլամադեալան, որի անունով նաեւ գեղարվեստի քոլեջ կա Քիշնեւում: Քոլեջը նախկինում կրել է Իլյա Ռեպինի անունը:

Ինչ վերաբերում է Քիշնեւի գեղարվեստի ազգային թանգարանին, վերջինիս տեղում ժամանակին եղել է կանացի գիմնազիա` արքայադուստր Մարիայի անունով, իսկ խորհրդային տարիներին շենքը դարձել է կենտկոմի քարտուղարի նստավայրը:

1962 թ. երբ ողջ Մոլդովայում փակվեցին եկեղեցիները, նրանց հարստությունը` ներառյալ բացառիկ սրբապատկերները, ի պահ տրվեցին թանգարանին:

Մոլդովական թանգարանները պարբերաբար հովանավորվում են ռումինական կառավարության կողմից, օրինակ, նրանցից մեկը վերջերս վերանորոգման նպատակով մեկ միլիոն եվրո է ստացել:

Մոլդովական բոլոր հաստատությունների ցուցանակները ռումիներեն են, մոլդովացիների 50%-ը հակված է միավորվելու Ռումինիայի հետ, շատերը գտնում են, որ այդպիսով կվերականգնվի պատմական արդարությունը: Կրթական հաստատությունները եւս ավարտական վկայականները ռումիներեն են լրացնում: Նրանց ղեկավարները գտնում են, որ մոլդովերեն լեզու, որպես այդպիսին՝ չկա եւ Խորհրդային կարգերի ժամանակ հորինված արտահայտություն է: Ըստ մեզ հետ զրուցած մոլդովացիների, ռուսախոսներն, ընդհակառակը, դեմ են Ռումինիայի հետ միավորմանը եւ հակառուսական տրամադրություններին:

Ի դեպ, Aravot.am-ի հետ զրույցում կրթական հաստատությունների ներկայացուցիչները դժգոհում էին Մոլդովայի կրթության նախարարների անընդհատ փոփոխվելուց: Այժմ էլ որոշվել է միավորել մշակույթի, սպորտի, կրթության նախարարությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Քիշնեւ-Երեւան

Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31