Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան Գեղամ Խաչատրյանի պայուսակում ՊՊԾ գնդի գրավումից հետո շուրջ 1 մլն դրամ է հայտնաբերվել. aysor.am

Հուլիս 24,2017 15:53

Շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման գործով 41 տուժողներից է նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:

Վերջինը, հիշեցնենք, տուժող է անցնում նաև հայտնի «տոնածառի գործով»: Նա մեկն էր այն բազմաթիվ ոստիկաններից, որն այդ գործով դատապարտված, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դեմ տվել էր ցուցմունքներ:

Aysor.am-ը ներկայացնում է մեղադրական եզրակացության այն հատվածը, որտեղ այս ոստիկանը ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գրավման օրը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դուրս է եկել ՊՊԾ գնդից և շրջել Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ ստուգելու գումարտակի շրջիկ ծառայություն իրականացնող աշխատակիցների ծառայությունը:

Գեղամ Խաչատրյանի ցուցմունքում ուշագրավ է հատկապես այն, որ իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից իր հավաքած գումարները անհետացել են, ավելին, հայտնել է, որ իրեն պատկանող պայուսակում շուրջ 1 մլն գումար է գտել:

Խաչատրյանը, մասնավորապես, նշել է, որ ՊՊԾ գնդի տարածքում մասնակցել է դեպի վայրի զննությանը, որի ընթացքում 4-րդ հատուկ գումարտակի միջանցքում տեսել է փոքր մետաղյա չհրկիզվող պահարանը, որը մինչ այդ եղել է իր աշխատասենյակում:

Նա ցուցմունքում պատմել է, որ պահարանի դուռը կոտրված է եղել, իսկ պահարանի միջից բացակայել են իրեն պատկանող, իր ավտոմեքենայի վաճառքից ստացած՝ 3.500 ԱՄՆ դոլար, 340.000 ՀՀ դրամ, 600 կամ 700 եվրո գումարները:

Բացի այդ, զննության ընթացքում գնդի հրաձգարանում էլ հայտնաբերվել է իր կապույտ պայուսակը, որը դարձյալ մինչ այդ եղել է իր աշխատասենյակում: Այդ պայուսակում էլ հայտնաբերվել է մոտ 1.000.000 ՀՀ դրամ, կապոցով կապած՝ 116.000 ՀՀ դրամ գումարները: Իսկ պայուսակում գտնված իր աշխատանքային նոթատետրում ձեռագիր գրառումներ են արված եղել:

Մասնավորապես, գրված են եղել անձանց անուններ՝ դրանց դիմաց ՀՀ դրամ, եվրո և դոլար անվանական արժեքով գումարների վերաբերյալ նշումով: Խաչատրյանն ասել է, որ այդ գրառումներն իրեն անծանոթ են եղել:

Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել էր ՊՊԾ գնդում գործող «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկի բանկոմատից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության դրվագը: Այդ առնչությամբ ցուցմունք էր տվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Էդգար Սողոմոնյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Գեղամ Խաչատրյանի ասածներին ոչ ոք, ներառյալ դատարանն ու ռեժիմը , իրենց հոգու խորքում չեն հավատում:
    Նրա դատաստանն ու պատիժը աստծո ու Ժողովրդի կողմից հեռու չեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31