Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառնուտ գյուղի 36-ամյա բնակչին գտել են ջրամբարում խեղդված

Հուլիս 24,2017 15:05

Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարում ջրահեղձ է եղել 1981 թ. ծնված Կ. Գ.-ն, որի դին ջրամբարից դուրս է բերվել քիչ առաջ, ժամը 14․20-ին՝ հատուկ ջրափրկարարական ջոկատի օգնությամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ահազանգը հնչել է գիշերը․ «Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը»:

Մենք ճշտեցինք, որ վերջինս Կառնուտ գյուղի բնակիչ է, մութն ընկել է, սակայն տուն չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանել, տնեցիները իրար են խառնվել։ Որդին սկսել է փնտրել հորը ու ջրամբարի մոտ հայտնաբերել է նրա հագուստը։ Ընտանիքի անդամներն ահազանգել փրկարարներին։

Նշենք, որ Կառնուտի ջրամբարը թեև վտանգավոր է լողանալու համար, սակայն մարդիկ այստեղ երբեմն զբաղվում են ձկնորսությամբ։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիլյանը փոխանցեց, որ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի մահվան պատճառը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31