Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը շահագրգռված է ՀՀ-ի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ երկրների հետ». իրանագետ Արմեն Իսրայելյան (Տեսանյութ)

Հուլիս 24,2017 14:39

«Թեեւ ի սկզբանե մտահոգություններ կային, որ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին կվնասի հայ-իրանական հարաբերություններին, բայց վերջին տարիներին պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն այլ է՝ Իրանը ողջունում է ՀՀ-ԵԱՏՄ գործակցությունը եւ շահագրգռված է, որ ՀՀ-ի միջոցով կապ հաստատի ԵԱՏՄ երկրների հետ»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ բարեկամ Իրանի տարածաշրջանային տնտեսական քաղաքականությանը, ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ն էլ իր հերթին է շահագրգիռ կողմ եւ Իրանին առաջարկել է համատեղ ձեռնարկություններ հիմնել, իր տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել. «Ներկայում նաեւ ՀՀ-ի միջոցով է Իրանը ակտիվ գործակցում ԵԱՏՄ-ի հետ: Հիմա փորձում են համաձայնության գալ այն ապրանքատեսակների վերաբերյալ, որոնք ԵԱՏՄ-ն կտրամադրի ավելի ցածր մաքսատուրքերով»:

Փորձագետը նշեց, որ եթե նախկինում Իրան-Թուրքիա խորը տնտեսական գործակցություն կար, ապա վերջին տարիներին առեւտրաշրջանառության ծավալները որոշակի խնդիրների պատճառով նվազել են: Այդ պատճառով էլ Իրանը նախորդ տարի կոչ արեց բեռնափոխադրումներ իրականացնելիս ընտրել ՀՀ-ի տարածքը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31