Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կարեւոր է Իրանի համար». ի՞նչ խնդիրներ է լուծելու Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը (Տեսանյութ)

Հուլիս 24,2017 14:03

Իրանի խորհրդարանն օրերս հաստատեց ՀՀ-ի եւ Իրանի միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: Այդ անցակետն Իրանի համար կարևոր է երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու եւ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից: Թեմայի շուրջ այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Արմեն Իսրայելյանն ասաց՝ նշյալ դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի հիմնական նպատակն է՝ Իրանի եւ ՀՀ-ի միջեւ տնտեսական ոլորտում ձեռք բերված հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելը. «Խոսքը երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական ծրագրերի իրականացման, տարանցիկ բեռնափոխադրումների, գազի տարանցման մասին է: Սա նաեւ միջոց է՝ ՀՀ-ում եւ Իրանում միջազգային ներդրողներ ներգրավելու համար»:

Փորձագետի բնորոշմամբ՝ որպեսզի սահմանային անցակետում մաքսային գործընթացներն արագ ձեւակերպվեն եւ բեռնափոխադրողները արագ սպասարկվեն, համատեղ աշխատանքային խումբ է ձեւավորվելու. «Բացի այդ, մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակում է լինելու, որպեսզի սահմանին ի հայտ եկած խնդիրները արագ լուծում ստանան»:

Արմեն Իսրայելյանի փոխանցմամբ՝ 2015թ. ՀՀ-Իրան առեւտրաշրջանառության ծավալը՝ ոչ նավթային ապրանքներ, կազմել է 130 միլիոն դոլար, իսկ 2016թ.-ին զգալի աճ է նկատվել՝ 170 միլիոն դոլար. «Այս համաձայնագրի փորձագիտական եզրակացության մեջ կարեւորվում է այդ հանգամանքը: Հիմնավորվում է, որ ՀՀ-ն կարեւոր դեր ունի Իրանի համար եւ անհրաժեշտ է մեծացնել առեւտրաշրջանառության ծավալները»:

Իսրայելյանը համոզմունք հայտնեց, որ Իրանի հետ տնտեսական գործակցությունը խորացնելու համար ՀՀ-ն պետք է կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր իրականացնի, նախապայմաններ ստեղծի ներդրումների համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31