Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի Քիմիագործների այգուն այգի կոչելն անգամ ավելորդ է (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 24,2017 13:55

Հատկապես տարվա այս եղանակին այգիների ու պուրակների կարիքն ամենաշատն է զգացվում: Վանաձորի այգիներից քիչ թե շատ բարեկարգ է Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգին, Իսկ Քիմիագործների այգին, գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Մի քանի տարի առաջ այգու բարեկարգման ու գործարկման համար ներդրումներ արվեցին, տարածքը բարեկարգվեց, նստարաններ ու կառուսելներ տեղադրվեցին: Սակայն որոշակի ժամանակ անց, այգին վերածվեց քարուքանդ տարածքի:

«Էս այգին 4 տեր ունի, բայց ոչ մեկն էլ տեր չի կանգնում, ոչ մի բան չեն անում: Երեկոյան ժամերին ավելի վտանգավոր է, լուսավորություն չկա, բան չի երեւում: Ես այգուն մոտիկ եմ ապրում, քայլելով մեկ-մեկ գալիս եմ, հիշում եմ հին ու բարի ժամանակները»,- մեզ հետ զրույցում ասաց վանաձորցի Կառլեն պապը:

Նրա խոսքով, Քիմիագործների այգին Խորհրդային միության տարիներին ամենամաքուր ու հյուրընկալ այգին է եղել: Սակայն այսօր ամեն ինչ ճիշտ հակառակն է. «Ամենալավ այգին էր: Արձաններ ու կարուսելներ կային: Մարդիկ անընդհատ գալիս էին, հանգստանում էին: Բայց հիմա… հիմա ոչ մի բան չկա»:

Հիմա այգու նստարանների փայտերն են բացակայում, կարուսելները վերծանվել են մետաղյա կույտերի, իսկ թափառող կենդանիները կարծես թե հսկում են տարածքը:

Այգում է գտնվում նաեւ 1941-45 թթ. Մեծ հայրենականին նվիրված հուշարձանը, կրկին անմխիթար պայմաններում:

Մանրամասները՝  տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31