Թեեւ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հրազդան քաղաքում դեռ կարելի է հանդիպել քաղաքական ուժերի եւ թեկնածուների պաստառների: Շրջելով քաղաքում՝ այն տպավորությունն ունեցա, ասես ընտրություններ են, ամենաակտիվ քարոզիչներն էլ՝ «պատերն էլ» դեռ «մասնակցում են» ընտրական գործընթացներին: Մի քանի շենքեր էլ քաղաքական ճամբարներ ասես հիշեցնեին. մի շենքը «Ելքինն» էր, մյուսը՝ ՕՐՕ դաշինքինը, մյուսը… Հավանաբար, պատային գրառումները կփոխանցվեն գալիք ընտրազանգվածին, եթե, իհարկե, ընտրություն լինի, եւ նույն անձինք կրկին առաջադրվեն:
Լուսանկարները՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
Իսկ թե ինչպիսին է պատկերը Վանաձորում՝ այստեղ:
«Առավոտ»
22.07.2017