«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարում հերթական հաղթանակը տարավ: Սանտա Կլարայում ՄՅՈՒ-ն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով 2:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 ու հաղթողը պետք է որոշվեր 11 մետրանոց հարվածաշարով: Երկուական անհաջող կատարումներից հետո նշակետին մոտեցավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եւ դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին, իսկ Լուիս Միգել Կազիմիրի հարվածից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը հաղթանակ արձանագրեց Չեմպիոնների լիգայի գավաթակրի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Daily Star-ի