Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում