Բազմաթիվ գիտափորձերից պարզ է դարձել, որ սեւ տաքդեղի գործածությունը մկների մոտ զգալիորեն նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Սեւ տաքդեղով կերակրվող հիվանդ մկների կյանքը 25 տոկոսով երկարում է:
Մարդու օրգանիզմի վրա եւս դրական ազդեցություն ունի սեւ տաքդեղը, բացի այդ, այն սնունդը դարձնում է դյուրամարս, միզամուղ է, ներծծում է փայծաղի այտուցվածությունը, ջերմացնում է լյարդն ու ստամոքսը, օրգանիզմը մաքրում է տափակ ճիճուներից: Շատ օգտակար է հազի եւ մրսածության դեպքում: Սեւ տաքդեղը լավագույն հակաթույնն է:
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
22.07.2017