Հուլիսի 23-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանները պոկվել են, վերելակը 8-րդ հարկից ընկել է առաջին հարկ, ներսում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ վերելակը շենքի 1-ին մուտքի 8-րդ հարկից իջնելիս խափանվել է և պարբերաբար ընդհատումներով հասել է առաջին հարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1987 թ. ծնված Ն. Փ.-ը, 2015 թ. ծնված Մ. Բ.-ը, 1986 թ. ծնված Ս. Բ.-ը, 2012 թ. ծնված Թ. Գ.-ը և 2014 թ. ծնված Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել վերելակից:
Փրկարարները վերելակից դուրս են բերել 1951 թ. ծնված Ա. Բ.-ին: Տուժածներ չկան: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վերելակից դուրս բերված քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 10:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1940 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
ՀՀ ԱԻՆ