Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր խոնավություն, գարշահոտություն, կոյուղաջրերն արտահոսում են խուց. Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը

Հուլիս 23,2017 14:03

Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը: Այն ներկայացնում ենք ստորև.

Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը

Հայտարարություն

21.07.2017 թ. , երբ լրացավ Գևորգ Սարգսյանի պատժախցում գտնվելու տույժի ժամկետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի աշխատակիցը տեղեկացրել է, որ նրան նշանակված է թիվ 65 խուցը: Գևորգը նորից տեղեկացրեց, որ ընդհանուր մասնաշենքում գտնվելը կարող է վտանգել իր կյանքն ու առողջությունը, նորից հղում կատարելով նախկինում տրված հիմնավորումներին և բացատրություններին: Այնուհետև ՔԿՀ-ի աշխատակիցները առաջարկեցին մեկ այլ խուց, նորից հիմնական մասնաշենքում ինչից Գևորգը նույնպես հրաժարվում է նույն պատճառաբանությամբ: Այնուհետև Գևորգին ներկայացվեցին կալանավորների լուսանկարներ և պարզաբանելով, որ այդ անձինք հանդիսանում են առաջարկված խցերի կալանավորներ և հարցրել են թե արդյոք ունի թշնամանք տվյալ անձանց հետ կամ արդյոք նրանց մեջ կան իրեն սպառնացող անձինք: Զննելով տվյալ լուսանկարները Գևորգը տեղեկացրել է, որ դրանց մեջ կան լուսանկարներ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, բայց չի կարողացել ստույգ ճանաչել:

Այնուհետև Գևորգին ներկայացրեցին մի թուղթ, որի էությունն այն էր, որ թիվ 006 խցի (որտեղ նա 2016թ փետրվարից պահվում էր և ուր հիմա խնդրում է իրեն տեղափոխել) 7 կալանավորից երեքը բողոք են ներկայացրել, հայտնելով, թե իբր Գևորգը կոնֆլիկտային անձնավորություն է, և ըստ էության խնդրել էին նրան այդ խուց չտեղափոխել: Փաստացի այդ անձանց հետ Գևորգը ամիսներ շարունակ գտնվել է նույն խցում և ունեցել է շատ լավ մտերիմ հարաբերություններ և կասկածելի էր, որ այդ անձինք ներկայացրած լինեին նման փաստաթուղթ, Գևորգը չի բացառում, որ նրանց նկատմամբ կարող էին ճնշումներ կիրառված լինեին: Չի բացառվում նաև, որ այդ մարդկանց ստորագրությունները կարող էին ուղղակի կեղծված լինեին:
Այնուհետև Գևորգին առաջարկեցին դիմում գրել, որով նա պետք է խնդրեր իրեն մեկուսացնել մենախցում, սակայն նա տեղեկացրել է, որ նման խնդրանք չունի և համապատասխան դիմում է գրում ՔԿՀ-ի պետին, որպեսզի իրեն տեղափոխեին 6-րդ հատուկ մասնաշենք տեղեկացնելով, որ հենց այդ մասնաշենքում է ավելի արդյունավետ ապահովված իր անվտանգոււթյան և անձեռնմխելիությունը: Այնուհետև Գևորգին հայտնեցին, որ պատժախցի տույժի ժամկետն ավարտված է, սակայն իրեն շարունակելու են պահել նույն պատժախցում: Ըստ էության իմաստն այն էր, որ այն խուցը, որը հանդիսանում էր պատժախուց, այժմ օգտագործվելու է իբր Գևորգի մեկուսացումն ապահովելու նպատակով, իբր իր անվտանգության շահերից ելնելով:

Գևորգը պահանջում է տեղեկացնել իր պաշտպանին, որ այցելի իրեն, ինչը մերժվեց: Ըստ Գևորգի պատժախցի պայմանները հեռու են նվազագույն կենսական կարիքները բավարարող չափանիշներից՝ այն կիսանկուղային է, առանց արևի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն և կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով, երբեմն կոյուղաջրերը արտահոսում են խուց, ինչպես նաև խցի հարակից միջանցքում արտահոսում են կոյուղաջրերը, որոնք կուտակվում են միջանցքում և որոնց ամբողջ տարածքով տարածվելուց խուսափելու նպատակով ՔԿՀ-ի վարչակազմը կանչում է ինչ-որ կալանավորների, որոնք բահերով այդ կոյուղաջրերը լցնում են բանտի նկուղ՝ միջանցքում փորված անցքի միջով: Պատժախցի պատերը ամբողջովին բորբոսնած են այն բանից, որ վերին հարկի կոյուղաջրերը հոսել են պատժախցի առաստաղից: Պատժախուցը լի է տարբեր միջատներով, որոնցից որոշները անընդհատ խայթում են :
Պատժախցում գտնվելու քսան օրերի ընթացքում Գևորգին ընդամենը մեկ անգամ են առաջարկել գնալ զբոսանքի, սակայն քանի որ մի քանի օր շարունակ կողքի խցերի կալանավորները պահանջում էին իրենց զբոսանք տրամադրել, սակայն նրանց չէին տրամադրում զբոսանք, նա զիջել է իր զբոսանքի իրավունքը, պայմանաով, որ զբոսանքը տրամադրվի հարակից խցերի կալանավորներին, համարելով, որ նրանց այդ զբոսանքը ավելի շատ է անհրաժեշտ:
Գևորգին 01.07.2017թ. պատժախուց իջեցրել են զբոսանքի վայրից արգելելով մտնել իր թիվ 006 խուց, անձնական հիգիենայի պարագաները վերցնելու նպատակով և մինչ օրս անձնական հիգիենայի որոշ պարագաներ, որ նա ուներ թիվ 006 խցում, այժմ չունի:
Գևորգին նաև չեն տեղեկացրել, որ տեսակցությունների, հանձնուքների ընդունման, ինչպես նաև այլ արգելքներ պայմանավորված տույժով վերացված են, ինչի մասին ինձ ՔԿՀ-ի վարչախմբի ներկայացուցիչը չէր տեղեկացրել:
Գևորգը տեղեկացրել է նաև, որ դեմ չի լինի, որ իրեն տեղափոխեն 6-րդ մասնաշենքի թիվ 001 կամ 013 խցեր: Սակայն Գևորգի ընկալմամբ իր դիմումները, բացատրությունները, պահանջներն ու առարակությունները, ինչպես նաև իրեն սպառնացող ռիսկերը որևէ նշանակություն չունեն այս վարչախմբի համար և ակնհայտորեն հետապնդվում է նպատակ՝ իր համար անտանելի պայմաններ ստեղծելու և իրեն հյուծելու:
Գևորգը հայտնում է նաև, որ իրեն փոխանցել են մարդու իրավունքների պաշտպանի 17.07.2017թ. գրությունը, որով տեղեկացվում է, որ իր և իր պաշտպանի դիմումների հիման վրա կիրառված տույժերի իրավաչափության հարցի կապակցությամբ, պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկում և, որ քննարկամն ընթացքի կապակցությամբ լրացուցիչ տեղեկացնելու են, ըստ երևույթի նորից նամակ են ուղարկելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31