Եթե Թուրքիան ՌԴ-ից գնի С-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգեր, Վաշինգտոնն անհանգստացած կլինի այդ փաստով: Այս մասին, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Ժոզեֆ Դանֆորդը:
Նա ընդգծել է՝ թեեւ լրատվամիջոցները գրել էին, որ նշյալ գործարքը կատարվել է, սակայն իրենք նման փաստերի չեն տիրապետում. «Տեղեկատվությունը չի հաստատվել. Անկարան Մոսկվայից չի գնել С-400-ներ»:
Ապա Դանֆորդը հավելել է. «Եթե նման բան տեղի ունենա, մենք անհանգիստ կլինենք այդ փաստով: Բայց գործարքը տեղի չի ունեցել»: Հավելենք, որ Ռուսաստանը С-400-ների մատակարարման պայմանագիր է կնքել առայժմ միայն Չինաստանի հետ, սակայն բանակցություններ են ընթանում Թուրքիայի եւ Հնդկաստանի հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ