Սիրիայի Ռաքքա նահանգի հարավ-արեւելքում Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված գործողությունները:
Al Masdar լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կառավարական զորքերն ազատագրել են մի քանի բնակավայրեր:
Դրա շնորհիվ կառավարական զորքերն արդեն ելք ունեն դեպի Եփրատ գետի ավազան եւ Դեյր-Էզզոր քաղաքի սահմաններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ