Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը կդառնա Կատարի գլխավոր տնտեսական գործընկերներից մեկը». ՌԴ-ում Կատարի դեսպան

Հուլիս 23,2017 12:22

Ռուսաստանի Դաշնությունում Կատարի դեսպան Ֆահադ Մուհամմեդ ալ-Աթիյան հայտարարել է, որ արաբական երկրների եւ Կատարի միջեւ  ճգնաժամը դրական ազդեցություն է ունենալու Կատարի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ գործակցության վրա:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, դեսպանն ասել է. «Տնտեսական զարգացման առումով Մոսկվան կդառնա Կատարի գլխավոր գործընկերներից մեկը: Արաբական երկրների կողմից շրջափակման համատեքստում Կատարը վարելու է ավելի ճկուն քաղաքականություն եւ ամրապնդելու հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ այլ երկրների հետ»:

Ֆահադ Մուհամմեդ ալ-Աթիյայի խոսքով. «Ռուսաստանը շատ հստակ հասկացրել է, որ անհրաժեշտության դեպքում կսատարի Կատարի շուրջ ճգնաժամից դուրս գալու մեր քայլերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31