Թուրքիայում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ բրոնզե մեդալ են նվաճել:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են 71 կգ քաշային Ժորա Գրիգորյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը:
Մեր Սուրդլիմպիկ հավաքականն արդեն նվաճել է երեք մեդալ: Ավելի վաղ արծաթի արժանացել էր ձյուդոիստ, 60 կգ քաշային Ռոբերտ Գեւորգյանը:
Հայաստանը 90 երկրների մեջ թիմային պայքարում առայժմ ընթանում 16-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ